Բավ է պառակտվել
19-08-2017 12:55

Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակից է վեր նկատված խոշորագույն երկնաքարը

Երկիր մոլորակին է մոտենում երկրի շուրջ եղած, պոտենցյալ վտանգ ներկայացնող օբյեկտների հանդեպ NASA-ի սիստեմատիկ դիտարկումների ժամանակից է վեր(1980-ականների վերջ) նկատված խոշորագույն երկնաքարը: Այդ մասին հայտնում են ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:
Ֆլորենս (3122) օբյեկտը 2017թ. սեպտեմբերի 1-ին կհայտնվի Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա (7 մլն կմ կամ Լուսնի և Երկրի միջև եղած 18 հեռավորություն ): Դրա տրամագիծը հասնում է հինգ կիլոմետրի:
«Շատ հայտնի երկնաքարեր ավելի են մոտեցել Երկրին, քան Ֆլորենսը սեպտեմբերի 1-ին, բայց դրանք բոլորն էլ ավելի փոքր էին,- ասել է NASA-ի երկրի շուրջ եղած օբյեկտների հետազոտությունների կենտրոնից Փոլ Հոդասը: -Ֆլորենսը, դա խոշորագույն երկնաքար է, որն ամենից մոտը կգտնվի Երկրին՝ մոլորակի շուրջ եղած, պոտենցյալ վտանգ ներկայացնող օբյեկտների հանդեպ NASA-ի սիստեմատիկ դիտարկումների ժամանակից է վեր»:
(3122) Ֆլորենսը Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Ավելի վաղ օբյեկտը մոտեցել էր մոլորակին 1890թ.: Երկնաքարը բացահայտվել է 1981թ.: 2017թ. օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին դրան հնարավոր կլինի հետևել աստղադիտակի օգնությամբ՝ Հարավային Ձկան, Այծեղջյուրի, Ջրհոսի և Դելֆինի համաստեղություններում: