24-11-2016 08:00

Երկրին է մոտենում հսկայական երկնաքար

Երկրին է մոտենում հսկայական երկնաքար, որի տրամագիծը հասնում է մոտ 160 մետրի։ Այս մասին տեղեկացնում են ՆԱՍԱ-ի աշխատակիցները, որոնք նախազգուշացնում են, որ հսկայական երկնային մարմինը կարող է բախվել Երկրին արդեն 2022-ին։

Մասնագետները վստահ են, որ արդեն հիմա պետք է ինչ-որ բան անել երկնաքարի հետ, հակառակ դեպքում այն կարող է լուրջ անախորժությունների պատճառ դառնալ մեր մոլորակի ու դրա բնակիչների համար:

Գիտնականներն արդեն իսկ փորձում են հետազոտական զոնդ ստեղծել, որը կարող էր շեղել Երկրին մոտեցող երկնաքարի ընթացքը։ Սակայն առայժմ պարզ չէ ՝ արդյոք այդ գործողությունը հաջող կլինի, քանի որ այն շատ ռիսկային է ու չի երաշխավորում դրական արդյունք։

Փորձագետների խոսքով, երկնաքարերից պաշտպանվելու մեթոդաբանության մշակումը շատ բարդ է, քանի որ երկնաքարերի տեխնիկական բնութագրերի մասին առայսօր քիչ բան է հայտնի։