Բավ է պառակտվել
15-03-2016 16:06

Կյանքը սոցիալական ցանցերում մահից հետո` ինչպես կարգավորել կայք-էջերը

Այս հիպոթետիկ սցենարը փաստաբան Մեգան Յիփը (Megan Yip) ներկայացնում է յուրաքանչյուր հաճախորդին, ով հայտնվում է Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր աշխատասենյակում: Կտակի պատրաստման ստանդարտ գործընթացին Յիփը ևս մեկ կետ է ավելացրել` հաճախորդները պետք է թվային գույքի գույքագրում կատարեն, որպեսզի որոշեն իրենց թվային ժառանգության ապագան:

Ես մի հիանալի ընկեր ունեի LiveJournal-ում, որի հետ երբեք չեմ հանդիպել, բայց երկար տարիներ շփվել եմ ցանցում: Եվ մի օր նա կյանքից հեռացավ: Ցավոք սրտի, դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Եկեք խոսենք այն մասին, թե ինչ կարող է պատահել մեր էջերի հետ մեր մահից հետո:

Ներկայումս ոչ բոլորն են կտակ կազմում, նշելով իրենց սոցիալական ցանցերի լոգիններն ու գաղտնաբառերը: Սակայն ծառայությունները իրենք վաղուց հասկացել են, որ հարկավոր է ինչ- որ բան անել: Facebook սոցիալական ցանցը «կտակ թողնելու» հնարավորություն է տալիս, որով ամրագրում է օգտատիրոջ մահից հետո հաշիվը ժառանգելու պայմանները։ Երբ մարդը հեռանում է կյանքից, ապա նրա էջը դառնում է անձնական կյանքի, ընկերների և տպավորությունների մասին պատմող մի հուշ:
Կտակը թույլ է տալիս հաշիվը փոխանցել ընտանիքի անդամներից որևէ մեկին կամ ընկերոջը։ Եթե Ինչ–որ մեկը հայտնում է, որ հաշվի տերը մահացել է, ապա հանգուցյալի էջը «հիշատակի» կարգավիճակ է ստանում։ Ժառանգորդը կարող է հաղորդումներ կատարել նրա պատին (օրինակ` հայտնել հուղարկավորության ամսաթվի մասին), ինչպես նաև պատասխանել այն մարդկանց «ընկերության առաջարկի» հայտերին, ովքեր չեն «ընկերացել» հանգուցյալի հետ նրա կենդանության օրոք։
Հաշվի տերը կարող է ընտրել «իր մահից հետո տվյալների ամբողջական հեռացում» տարբերակը։
Այս գործառույթի հասանելիությունը ստանալու համար պետք է բացել կարգավորումները և ընտրել «Настройки — Конфиденциальность» և գրել օգտագործողի մահից հետո էջի կառավարման պայմանների մանրամասները։

2013 թ. Google- ը գաղտնիության կարգավորումներ հավելվածում ավելացրել է «Google համենայն դեպս» դրույթը : Այնտեղ կարելի է հարմարեցնել այն ժամանակահատվածը, որից հետո Ձեր էջը կարող են որակվել որպես ոչ ակտիվ: Վերջնաժամկետի ավարտից հետո Google-ը օգտատիրոջը SMS-ի կամ էլ.փոստի միջոցով տեղեկացնում է դրա մասին: Չստանալով պատասխան, համակարգը, կամ կհեռացնի էջը կամ էլ կփոխանցի նախօրոք լիազորված անձանց:

«Одноклассники» կայքը նման ֆունկցիոնալ չունի: Այդ պատճառով մոսկվաբնակ մի կին իր դստեր մահից ստիպված էր դատի տալ սոցիալական կայքին, պնդելով տրամադրել իր աղջկա անհատական էջի գաղտնաբառը: Վարչակազմը, դատարանի որոշման առկայության դեպքում, կարող է էջը ժառանգելու տվյալներ տրամադրել, ինչպես նաև կարող է մահվան վկայական և դիմում ներկայացնելուց հետո հեռացնել էջը: Twitter- ում հատուկ ձև կա, որը թույլ է տալիս ընտանիքի անդամներին կամ հանգուցյալի ներկայացուցիչներին ապաակտիվացնել կայքի էջը:

Twitter-ի նման ձևաչափ ունի նաև LinkedIn-ը: Այն մասամբ է թարգմանվել: Սքրինշոթում ամբողջ ձևի միայն կեսն է: Իսկ LiveJournal-ի էջի սեփականատիրոջ մահից հետո նրա հարազատները կարող են հայտ ուղարկել %username% acct memorial վերնագրով, որից հետո էջը կփակվի, կվերափոխվի «հիշատակային» կարգավիճակի, միայն մեկնաբանություններ գրելու կամ պարզապես կարդալու հնարավորությամբ: Իսկ դուք կարգավորե՞լ եք ձեր կայքերի էջերը մահվան դեպքում, կամ ներառե՞լ եք լոգիններն ու գաղտնաբառերը կտակի մեջ: