Բավ է պառակտվել
19-11-2016 08:00

Երկրի վրա կյանքը կարող էր հայտնվել երկնաքարի հետ մոլորակի բախումից հետո

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները հայտնել են այն մասին, որ կյանքի ստեղծման համար պիտանի միջավայրը Երկրի վրա հայտնվել է երկնաքարին բախվելուց հետո:

Նման եզրակացության են հանգել Չիքսուլուբ խառնարանի ուսումնասիրությունից հետո։ Հորատելով այն 2016-ին՝ գիտնականները կարողացել են ուսումնասիրել ապարների նմուշները։

Գիտնականների խոսքով տիեզերական մարմինների հարվածից խառնարանի գագաթները ձեւափոխվել էին։ Դրանք ավելի ծակոտկեն էին դարձել։ Ծակոտկիների մեջ կարողացել են զարգանալ պարզագույն օրգանիզմներ։

Մասնագետները նաեւ շեշտել են, որ իր գոյության վաղ փուլերում Երկիրը բավականին հաճախ էր բախվում տարբեր տիեզերական մարմինների։ Դրա համար էլ Երկրի մակերեսին առաջացել են ապարներ, որոնք իրենց հատկանիշնե ։րով նման են Չիկսուլուբ խառնարանի ապարներին։

Չիկքսուլուբ խառնարանը գտնվում է Յուկատար թերակղզում։ Այն առաջացել է 65 մլն տարի առաջ։ Խառնարանի խորությունը 20 կմ է, իսկ տրամագիծը՝ 180 կմ։