Բավ է պառակտվել
14-07-2016 14:13

Հայաստանի բնակիչները յուրահատուկ աստղագիտական երևույթի ականատես կլինեն

Հայաստանի բնակիչները հուլիսի 14-ին եզակի հնարավորություն կունենան անզեն աչքով դիտարկել Լուսնի և Մարսի միացումը, նշել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Տեղական ժամանակով ժամը 22:40-ին հնարավոր կլինի դիտարկել Լուսնի և Մարսի միացումը: Ընդ որում դա երկար գործընթաց է, ինչին կարող ենք հետևել մի քանի օր», - ասաց Հարությունյանը:

Այս երևույթը բացատրվում է Մարսի և Երկրի վերջերս տեղի ունեցած առճակատմամբ (երկնային մարմինները իրարից առնվազն հեռավորության վրա են գտնվել): Միևնույն ժամանակ, Մարսի պայծառությունը կհավասարվի հյուսիսային կիսագնդի ամենապայծառ աստղի պայծառությանը: