Բավ է պառակտվել
15-02-2016 13:42

Արդեն 100 տարուց հասանելի կլինեն ստորջրյա քաղաքները և «բեռնվող սնունդը»

Ըստ Վեստմինիսթրյան համալսարանի մի խումբ գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության ժամանակակից կյանքի պատկերը կարող է արմատապես փոխվել արդեն այս դարի ընթացքում: 2116թ.սուպեր երկնաքերները, ստորջրյա քաղաքներն ու բեռնվող սննունդը սովորական երևույթ կդառնան: Ըստ Ֆուտուրոլոգների և Ճարտարապետներ խմբի պատրաստած զեկույցի, ենթադրվում է, որ ընդամենը մի հարյուր տարի հետո, մարդկությունը կսկսի օգտագործել բացասական երկնաքերներ, որոնք կհասնեն մինչև 25 հարկ գետնի տակ:

Բացի այդ, գիտնականները կանխատեսում են, որ արագ շինարարական տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա շինարարություն ծավալել բարձր ճնշման պայմաններում, ինչը թույլ կտա մարդկանց տեղակայվել ջրի տակ կառուցված հատուկ բնակավայրերում, իսկ անօդաչուների արդյունաբերության զարգացումը դրանք կդարձնի անհատական տրանսպորտի և ապրանքների առաքման հիմնական միջոց:
Հետազոտողները նման կանխատեսումները շատ հեռու գնացող չեն կանխատեսում:

Զեկույցը նաև ենթադրում է 3D տպիչների լայն տարածումն ու դրանց կիրառման մեթոդների բազմազանության տարածումը: Ըստ զեկույցի մինչև 2116թ. դրանք կարող են օգտագործվել ոչ միայն կահույքի արտադրության, այլ նաև ամբողջական տներ կառուցելի հնարավորություն կտան: 3D տպիչների օգնությամբ սննդի պատրաստումը, արդեն այսօր մասնակիորեն կիրառվում է նաև զարգանում, հնարավորություն ընձեռելով ինտերնետի միջոցով սնունդ «Բեռնել» և գլխավոր տպիչի օգնությամբ նյութականացնել դրանք: Ի լրումն Երկրում կենսապայմանների փոփոխության, տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, տիեզերական թռիչքները անխուսափելիորեն կհանգեցնեն Լուսնի և Մարսի գաղութացման պրոցեսին, եզրափակում է զեկույցը: