Բավ է պառակտվել
13-10-2014 08:50

2015թ. հունվարի 1-ից ռուսաստանցիներին կարգելեն iPhone-ից եւ iPad-ից օգտվել

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Ռուսաստանում նոր օրենք է ուժի մեջ մտնում, ըստ որի` երկրի տարածքում արգելվում են iPhone-ների բոլոր տեսակները, գրում է Rrnews-ը: Ըստ աղբյուրի` նոր օրենքը ենթադրում է Ռուսաստանի բնակիչների բոլոր տվյալների պահպանում բացառապես երկրի տարածքում: Մինչդեռ Apple ընկերությունը Ռուսաստանում իր ծառայությունները չունի, իսկ ռուսական անձնական բոլոր տվյալնրը պահպանվում են Կալիֆոռնիայում, որն անհնար է դարձնում Ռուսաստանում նորաձև գաջետի օգտագործումը:   «Ոչ Apple-ի եւ ոչ էլ մեկ այլ ընկերության ժամանակը չի բավարարի տվյալները մինչև 2015թ. սկիզբը Ռուսաստան տեղափոխելու համար», - մեջբերում է «Սվոբոդնայա պրեսան» Ռուսաստանի ինտերնետ-օմբուդսմեն Դմիտրի Մարինիչևի խոսքերը:  Ավելի վաղ նոր օրենքի կիրառումը նախատեսվում էր 2013թ. սեպտեմբերին, սակայն Պետդումայի պատգամավորները փոփոխություններ են ընդունել, ըստ որոնց` օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից: