Բավ է պառակտվել
28-04-2017 12:22

Iphone-ը կարող է փոխել անվանումը, իսկ Galaxy Note 7-ը շուկա կվերադառնա (Տեսանյութ)

iMac ապրանքանիշի հեղինակ Քեն Սեգալը մեղադրում է Apple ընկերությանը սմարթֆոնների անուններով սպառողներին շփոթեցնելու մեջ: Սեգալի կարծիքով Թիմ Քուքը պետք է հրաժարվի iPhone -ների անվանումների հնացած օրինաչափությունից:

Դիզայները հրապարակել է iPhone 8 –ի եռաչափ նմուշի լուսանկարը, ինչպես նաև բոլորի կողմից սիրելի ընկերություններից մեկի հոբելյանական սմարթֆոնի ներքին բաղկացուցիչների սխեմատիկ նկարը:
Վերջապես, անցած տարվա ամենից աղմկահարույց սմարթֆոններից մեկը՝ Galaxy Note 7 –ը շատ շուտով վերադառնալու է շուկա: Այս ամենի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ դիտելով IT աշխարհի ամենահետաքրքիր լուրերի հերթական թողարկումը:

 

 

Նյութի հեղինակ․ GeekToons հատուկ Gisher.news - ի համար