Բավ է պառակտվել
04-09-2014 21:45

iPhone 6 գնել ցանկացողները հավաքվել են Նյու-Յորքի ֆիրմային խանութի մոտ

Apple ընկերության iPhone 6 սմարթֆոնի վաճառքից մոտ երկու շաբաթ առաջ, նորույթի շնորհանդեսից մի քանի օր առաջ Նյու-Յորքի ֆիրմային խանութի մոտ սմարթֆոնն առաջինը գնել ցանկացողների հերթ է գոյացել:

Չնայած որ հստակ հայտնի չեն անգամ նոր սարքի պարամետրերը՝ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, իսկ վաճառքը, ենթադրաբար կմեկնարկի սեպտեմբերի 19-ից:

Սակայն Նյու-Յորքի 5-րդ պողոտան, որտեղ գտնվում է ընկերության գլխամասը, մի քանի մարդ վրաններով եւ քնապարկերով արդեն հերթ են զբաղեցրել , հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: