Բավ է պառակտվել
03-04-2015 14:47

iPad-ը 5 տարեկան է

Այսօր պլանշետները մեր կյանքում դարձել են անփոխարինելի գործիքներ հանգստի և աշխատանքի համար: Դժվար է պատկերացնել,բայց առաջին պլանշետը ստեղծվել է ընդամենը 5 տարի առաջ: 2010 թվականի ապրիլի 3-ին մեկնարկեց iPad պլանշետների վաճառքը: Առաջին պլանշետների հետ միասին փոխվեցին մարդկանց կարծիքները համակարգչի և նորարարական տեխնոլոգիաների մասին: iPad-ը իր ներկայացման օրվանից ստեղծեց տեխնոլոգիաների մի նոր ճյուղ:

2010

• 27 հունվարի: Apple-ը ներկայացրեց iPad-ը,որը ստացել էր 12 ծրագիր,ինչպես նաև 140 000 ծրագիր, որոնք հասանելի էին այդ պահին App Store-ում:
• 3 ապրիլի: iPad-ը սկսեց վաճառվել ԱՄՆ-ում:
• 5 ապրիլի: Apple-ը վաճառեց 300 000-ից ավելի iPad վաճառքի հենց առաջին օրը:
• 31 մայիսի: Վաճառվել է երկու միլիոն iPad 60 օրվա ընթացքում:
• Սեպտեմբերի: Cedar Schools of Excellence դպրոցը Շոտլանդիայում միացավ iPad 1:1 նախագծին (մեկ աշակերտ — մեկ սարք):
• 17 սեպտեմբերի: iPad-ը Wi-Fi ցանցերի հնարավորությամբ հասանելի դարձավ Ճապոնիայում:
• 22 հոկտեմբերի: Բարաք Օբաման դարձավ առաջին ԱՄՆ նախագահը,որը թողեց ստորագրություն iPad-ում:
• 9 դեկտեմբերի: TIME թերթը անվանեց iPad սարքը «Տարվա սարք»:

 

2012

• 19 հունվարի: Apple-ը հիմնովին փոխում է պատկերացումները գրքերի մասին ներկայացնելով iBooks 2 հավելումը iPad-ի համար: Միաժամանակ Mac-ի համար հասանելի է դառնում iBooks Author անվճար ծրագիրը, իսկ այդ ընթացքում արդեն 1,5 միլիոն աշակերտ ուեր iPad:
• 19 հունվարի: Apple-ը ներկայացնում է նոր iTunes U ծրագիրը iPad-ի համար, որպեսզի iOS օգտատերերը ամբողջ աշխարհում ստանան ընդհանուր մուտքի հանրավորություն:
• 21 հունվարի: Թագավորական նկարիչների ակադեմիան Լոնդոնում ներկայացնում է ցուցադրություն, որտեղ տեղադրվում են դեկորացիաներ ստեղծված iPad-ով:
• 7 մարտի: Ներկայացվեց նոր iPad, այս անգամ Retina դիսփլեյով, որը ուներ չորս անգամ ավելի շատ պիքսել, քան iPad 2-ը: Այժմ iPad 2-ի համար App Store-ում հասանել իէ 200,000-ից ավելի օպտիմիզացված հավելում, իսկ ընդհանուր հասանելի հավելումների թիվը հատում է 550,000-ի սահմանը:
• 16 մարտի: Սկսվում է նոր Retina դիսփլեյով օժտված iPad-ի վաճառքը:
• 19 մարտի: Նոր գնված iPad-ների թիվը առաջին հանգստյան օրերին գերազանցում է 3 մլն.
• 23 հոկտեմբերի: Ներկայացվեց iPad mini-ն 7,9" դույն դիսփլեյով: Պլանշետ,որը կարելի էր օգտագործել մեկ ձեռքով: Չորրորդ սերնդի iPad-ի համար հասանելի է շուրջ 275,000 ծրագիր:
• 2 նոյեմբերի: iPad mini-ն և չորրոդ սերնդի iPad-ը հասանելի դարձան խանութներում:
• 5 նոյեմբերի: Վաճառվել է 3,000,000 նոր iPad-ի օրինակ ընդամենը 3 օրում:
• 12 դեկտեմբերի: Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը օգտագործում է iPad-ը առաջին թվիթի համար:

2013

• 28 փետրվարի: iTunes U-ի օգտակար գրքերի թիվը անցավ 1 միլիարդը:
• 12 մայիսի: տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը վերցում է իր հետ iPad և տիեզերքից ուղարկում վիդեոնամակ,որում կատարում է Դեվիդ Վոունի «Space Oddity» երգը:
• 14 մայիսի: Square ընկերությունը ներկայացնում է կոմպակտ կանխիկացման համակարգ Square Stand.
• 22 հոկտեմբերի: Ներկայացվեց ավելի թեթև և բարակ iPad Air-ը iPad mini 2 Retina տարբերակի հետ միասին: Երկու պլանշետներն էլ օգտված են 64-բիթային A7 մշակչով, որը ստեղծվել է Apple ընկերության կողմից:
• 22 հոկտեմբերի: iWork ծրագրերի շարքի փոփոխված տարբերակը և iLife ծրագիրը դարձան անվճար:
• 1 նոյեմբերի: Սկսվեց նոր Pad Air-ի վաճառքը:
• 12 նոյեմբերի: Սկսվեց նոր iPad mini 2 Retina-ի վաճառքը

2014

• 7 հունվարի: App Store-ում դարձավ հասանելի 500,000-ից ավելի ծրագիր հատուկ iPad-ի համար:
• 27 հունվարի: Միայն Տեխաս նահանգում արդեն օգտագործվում է 750,000 iPad դպրոցներում:
• 27 մարտի: Microsoft-ը ներկայացնում է Office փաթեթը iPad-ի համար:
• 30 հունիսի: Apple-ը տալիս է հնարավորություն ուսուցիչներին ամբողջությամբ պատրաստել դասընթացներ iPad-ում,թարմացված iTunes U-ի օգնությամբ: Ավելի քան 75,000 կրթական ծրագիր է հասանելի այս պահին iPad-ի համար, իսկ iTunes U-ում ներկայացվել է 750,000-ից ավելի կրթական նյութ:
• 15 հուլիսի: Apple-ը և IBM-ը ներկայացնում են ընդհանուր համագործակցության նախագիծ,որը նախատեսված էր մոբիլային պլատֆորմաների համար: Պայմանագրի կետերից մեկն այնն էր,որ IBM-ը կարող էր որպես իր արտադրանք վաճառել iPhone և iPade իր գործընկերներին:
• 6 հոկտեմբերի: Ներկայացվեց iPad Air 2-ը, որը կշռում էր ընդամենը 450 գրամ, ինչպես նաև iPad mini 3-ն Touch ID հնարավորությամբ: Երկու iPad սարքերն էլ հասանելի դարձան ոսկեգույն գույնով: Այս սարքերի համար հասանելի է շուրջ 675,000 ծրագիր:
• Նոյեմբեր: Custora ընկերության տվյալներով, «Սև ուրբաթ»-ի 82 % բոլոր գործարքները արվում են iPad-ի օգնությամբ:

2015

• 27 հունվարի: Ամբողջ աշխարհում վաճառվել է 250,000,000 iPad
• 6 փետրվարի: Օդաչուն օգտագործել է iPad-ը, որպեսզի հաջող վայրէջք կատարի:
• 3 ապրիլի: Առաջին iPad-ի վաճառքից անցել է 5 տարի: