Բավ է պառակտվել
27-11-2013 16:47

Ռուս գիտնականները կանխատեսում են պետաբիթային համացանցի հայտնվելը 10 տարի հետո

ՌԴ-ի ընդհանուր ֆիզիկայի համալսարանի, մանրաթելային օպտիկական կապի հեազոտական կենտրոնի տնօրեն Եվգենի Դիանովը կարծում է,որ բարձր-օպրիկական համակարգերի արագությունը կհասնի մոտ 1 պետաբիթ/վայրկյանի մոտակա 10 տարիների ընթացքում: Այս աճը կկատարվի մեծ դժվարությամբ, քանի որ ներկայիս լուսային հաղորդիչները չեն կարողանա ապահովել այդ արագությունը:

Ակադեմիկոսը նշել է, որ համացանցի արագությունը ամեն չորս տարի, աճում է 10 անգամ: Ներկայումս հասանելի է մինչև 1o տերաբիթ/վայրկյան արագությունը,իսկ փորձերի ժամանակ այս արագությունը կարողացել են հասցնել մինչև 100 տերաբիթ/վայրկյանի:

Գիտնականի խոսքերով, ներկայիս տեխնոլոգիաները չեն կարող ապահովել 100 տերաբիթ/վայրկյան արագությունը: Դիանովի խոսքերով, ամեն տարի համացանցից օգտվողների քանակը աճում է 30—40%-ով,ինչը մոտ երկու անգամ ավելացնում է վիդեոինֆորմացիայի փոփոխման ծառայությունների թիվը:

Դիանովը նշել է,որ հետագա արագության աճը հնարավոր է բազմասիրտ օպտիկական լարերի օգնությամբ: Գիտնականի խոսքերով, այդպիսի լար ստեղծվել է դեռ անցած տարի,որը կարողանում է փոխանցել 1 պետաբիթ/վայրկյան արագություն: Նրա 12 մասերից յուրաքանչյուրը կատարում է վայրկյանում 400 գիգաբիթ փոխանցում: