Բավ է պառակտվել
04-05-2015 15:18

Internet Explorer-ը կանցնի անցյալի գիրկը, սակայն բրենդը նույնը կմնա

Հունվարին Microsoft ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ Internet Explorer-ը կանցնի անցյալի գիրկը Windows 10-ի թողարկումից հետո: Build համաժողովի ժամանակ ընկերությունը բարձրաձայնեց նոր Edge բրաուզերի անվանումը, որը մինչ այդ հայտնի էր Project Spartan անվանման ներքո: Չնայած նրան, որ IE-ն շուտով կդառնա պատմության հուշ, սակայն տխրահռչակ E նշանը որևէ տեղ անհետանալու մտադրություն չունի: Լույսի շղթայով շրջապատված «e» տառի պատկերը Windows համակարգի ցանկացած համակարչի ամենաճանաչելի էլեմենտներից է: Սակայն ճանաչելիությունը միշտ չէ, որ օգտակար է: Բոորը գիտեն, որ այն սեղմելուն պես կհայտնվի Microsoftбб բրաուզերը, սակայն օգտատերերից շատերը խուսափում են այդ հավելվածը օգտագործելուց:դա հայտնի է դեռևս IE6-ի ժամանակներից: Microsoft -ը ինքը խոստովանում է, որ Internet Explorer-ը չնայած բոլոր ջանքերին վատ համբավ ունի: Հենց դա է այն Microsoft Edge-ով փոխարինելու պատճառներից մեկը: Այնուամենայնիվ ընկերությունը այդպես էլ չի համարձակվել դիմել ամբողջական ռեբրենդինգի և հրաժարվել անցյալից: Այդ մասին վկայում է բրաուզերի նոր բրենդը: Այն դարձել է բացառապես տափակ և պարզեցրած, սակայն պահպանել է հիմնական ճանաչվող առանձնահատկությունները. և «e» փոքրատառը, և լույսի շղթայի ակնարկը: Այսպիսով Microsoft Edge-ը հանդես կգա նոր ինտերֆեյսով, Cortana համակարգով և մի շարք այլ նոր առանձնահատկություններով, սակայն այն չի ցանկանում խզել իր կապերը անցյալի հետ: