Բավ է պառակտվել
02-09-2016 11:42

Instagram-ը նոր գործառույթ է թողարկել

Instagram սոցիալական ցանցը նոր գործառույթ է թողարկել. iOS համակարգով սմարթֆոնների տերերը կարող են պատկերներն ու տեսանյութերը մեծացնել բութ մատի և ցուցամատի օգնությամբ: Android-սարքերից օգտվողների համար այն կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Քանի որ Instagram-ը բեռնվող նյութերի որակի հետ կապված սահմանափակումներ ունի, որոշ պատկերներ մոտեցնելիս կարող են հստակ չերևալ:

Օգոստոսի սկզբին ֆոտոծառայությունը հայտարարել էր օգտատերերի կողմից իրենց գրառումների մեկնաբանությունները փակելու գործառույթի թողարկման մասին: Նոր տարբերակը օգտատերերին կօգնի թրոլլինգի դեմ պայքարում: