Բավ է պառակտվել
22-01-2014 21:54

Instagram-ը ճանաչվել է աշխարհի ամենաարագ թափ հավաքող սոցցանցը

Աշխարհում ամենալայն թափով զարգացող սոցցանց է ճանաչվել Instagram-ը: Այս մասին հաղորդում է TechCrunch ինտերնետ-պարբերականը` վկայակոչելով Global Web Index վիճակագրությունը:
2013-ի երկրորդ տարեկեսի ընթացքում 23 տոկոսով ավելացել է սերվիսի ակտիվ օգտագործողների թիվը: Երկրորդ հորիզոնականում է Reddit ռեսուրսը, որը Global Web Index-ում դասել են սոցիալակն հարթակների շարքին: Նույն ժամանակահատվածում այնտեղ ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 13 տոկոս: Մնացած սոցիալական հարթակներից, որոնց թվում են Facebook, YouTube-ը, «Օդնոկլասսնիկին» ու «ՎԿոնտակտե»-ն, գրանցվել է օգտատերերի արտահոսք` յուրքանչյուրում մոտավորապես 3-ական տոկոս: