12-10-2016 08:58

Այլմոլորակայինները ինքնաոչնչացել են. Գիտնական

Չնայած այլմոլորակայիններ հայտնաբերելու ապարդյուն ջանքերին՝ դրանք մինչեւ հիմա ոչ մի մարդու չեն հանդիպել, քանի որ նրանք մահացել են եւ մահացել են ինքնաոչնչացմամբ։

Նման վարկած է առաջ քաշել բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոքսը։ Նրա կարծիքով՝ այլմոլորակային քաղաքակրթությունը կարող էր տեխնոլոգիապես զարգացած լինել եւ հասնել զարգացման բավականին բարձր մակարդակի:

Եվ դա բերել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ զինված հակամարտությունների։ Կամ այլ տեխնոգեն գործոններ կարող էին կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառ դառնալ, ինչը բերել է կենդանի էակների ոչնչացմանը։

Նա իր փաստարկները շարադրել է «Տիեզերք. ցուցումներ» գրքում։ Նա նշել է, որ ժամանակակից մարդկությունը շարժվում է այդ նույն ուղղությամբ։