Բավ է պառակտվել
29-08-2015 13:24

ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ տեղեկատվական դիվերսիաների պետք է սպասել

Պարզ է, որ ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ հակառակորդի կողմից սպասվում է ակտիվացում, սադրանքներ, տեղեկատվական դիվերսիաներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարում Հայաստանը բավականին լավ դիրքերում է: «Այդպիսի օրերին հիմնականում կայքերն են կոտրում, տեղադրում նկարներ, օրինակ Սաֆարովի նկարները: Լինում են դեպքեր, երբ տեղադրում են նաև հայերենով նյութեր»,-նշեց մասնագետը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը բերել հասցնել մեր դաշտ. «Եթե ինչ-որ բան էլ կա ասելու, թողեք մեկնաբանություններում, եթե ունեք բացառիիկ տեղեկատվություն, ավելի լավ է հայտնեք ՊՆ համապատասխան վարչությանը: Բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը բերում են մեր դաշտ, կամա թե ակամա աշխատում են թշնամու համար»: Տ. Քոչարյանը լրագրողներին խորհուրդ տվեց ծանոթանալ համակարգչային հիգիենիային, իմանալ ինչ բրաուզերներից ու անտիվիրուսներից են օգտվում. «Պարզապես պետք է շատ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և հարևան երկրներում»: