11-09-2017 09:22

Իլոն Մաքսը մատնանշել է մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգը

Շատ գիտնականներ (օրինակ Սթիվեն Հոքինգը) մտահոգություն են հայտնել արհեստական ինտելեկտի վերաբերյալ, սակայն Իլոն Մաքսը կատարել է ներկայիս դրությամբ ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկը:
Նրա կարծիքով, հենց արհեստական ինտելեկտն է սպառնում դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը:
Ըստ գիտնականի, դրա համար կարող է հիմք հանդիսանալ արհեստական ինտելեկտին ատոմային զենքին տիրապետելու հնարավորություն տալը:
Նման պարագայում արհեստական ինտելեկտը ունակ է կանխարգելիչ ատոմային հարված հասցնել, եթե գտնի, որ հենց դա է հաղթանակի հասնելու ամենահավանական ճանապարհը: Դեպքերի այդպիսի զարգացման դեպքում երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի պարզ պատահականության արդյունքում:
Շատերը մեղադրում են Մաքսին խուճապ տարածելու համար, բայց իրադարձությունների նման զարգացումը հերքելը ևս անխոհեմ կլիներ: