Բավ է պառակտվել
25-02-2016 08:53

ԻՊ-ը սպառնում է Facebook և Twitter սոցցանցերի ստեղծողներին

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը սպառնում է Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և Twitter կայքի հիմնադիր Ջեք Դորսիին։ Առցանց պարբերականի աշխատակիցները Telegram հաղորդագրությունների փոխանակման ծրագրում հայտնաբերել են 25 րոպե տևողությամբ քարոզչական տեսանյութ` Ցուկերբերգի և Դորսիի պատկերներով, որոնց վրա եղել են փամփուշտների հետքեր: 
Տեսաձայնագրությունում ցույց է տրված` ինչպես են բացվում սոցկայքերի օգտատերերի էջերը, փոխարինվում լուսանկարները, տեղադրվում ԻՊ-ի քարոզչական նյութեր։ 
Խմբավորման համաձայն` իրենք բացել են ավելի քան 10.000 անհատական և ավելի քան 150 խմբակային հաշիվներ Facebook-ում և ավելի քան 5.000-ը` Twitter-ում:  ԻՊ-ի կողմնակիցները հաճախ են օգտագործում Telegram-ը։ Սպառնալիքներով տեսանյութը, նրանց խոսքով, ծայրահեղականների պատասխանն է հայտնի սոցկայքերում իրենց  հասանելիության նպատակաուղղված սահմանափակմանը։