Բավ է պառակտվել
24-06-2014 00:00

HTC-ն Google-ի համար նոր պլանշետ կթողարկի

Android Police-ը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ HTC թայվանական ընկերությունը Google-ի համար կթողարկի նոր, 9 դյույմանոց էկրանով Nexus պլանշետը:

Ենթադրաբար, HTC Volantis ծածկագրային անվանմամբ սարքը ունի բոլոր հնարավորությունները շուկա դուրս գալու Nexus 9 անվանմամբ ու դառնալու վերջինը Nexus-պլանշետների պատմության մեջ:

Դրան փոխարինելու կգա Android Silver-ը՝ «մաքուր» Android-ով, սակայն առանց Google-ի երկաթե դիզայնի:

Android Police-ի տեղեկություններով՝ Nexus 9-ը կունենա հետևյալ բնութագրիչները՝ 8.9 դյույմանոց դիսփլեյ՝ 2048-ը 1400-ի վրա կետային ու 281 ppi պիքսելների խտությամբ, 64-բիթանոց պրոցեսոր Nvidia Logan (Tegra K1), 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 կամ 32 գիգաբայթ ֆլեշ-կրիչ: Քաշը՝ 418 գրամ (Wi-Fi տարբերակ) կամ 427 գրամ (LTE-ով):

Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ ընդգծվում է, որ պատկերը, որը հիշեցնում է Nexus 5-ի ու iPad mini-ի հիբրիդ, դժվար թե արտացոլի HTC-ի Nexus 9-ի վերջնական դիզայնը;

Ենթադրվում է, որ պլանշետի 16Gb տարբերակը կարժենա 400 դոլար, 32Gb` 500 դոլար: