01-09-2014 12:24

Այն մարդն, ով չի հանգստանում, վատ է աշխատում ու չի զարգանում.սոցիոլոգ

«Արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ առաջ է գալիս հարմարվելու խնդիր, որը դեպրեսիվ վիճակ չէ»,-այսօր հրավիրված ամուլի ասւլիսի ընթացքում նման դիտարկում արեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով՝ աշխատանքի անցնելով, մարդը զգում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահեր, որն առաջ է գալիս, որովհետև ճիշտ չեն հանգստանում:
«Իսկ ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։ Այն աշխատանքը, որ անում են, դրա հակառակը պետք է ընտրել, այսինքն՝ եթե ակտիվ աշխատանք ես անում, լավ կլինի պասիվ հանգիստ ընտրես»,- խորհուրդ տվեց նա։
Մասնագետը նաև հորդորեց: «Նորմալ հանգիստը 24 օրն է »,-ընդգծեց նա:
Ասուլիսին մասնակից սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ եթե մարդուն աշխատացնում ես 18 ժամ, ավելի քիչ արդյունք է տալիս, քան եթե աշխատում է ութ ժամ։ «Այն մարդն, ով չի հանգստանում, վատ է աշխատում ու չի զարգանում»,- ասաց նա։