Բավ է պառակտվել
10-01-2014 12:06

7 տարի առաջ այս օրը ծնվել է iPhone-ը

7 տարի առաջ այս օրը Apple ընկերության տեխնիկայի բոլոր սիրահարների համար նշանակալի օր եղավ։ Սթիվ Ջոբսը ներկայացրեց մի սարք, որն ավելին էր, քան նվագարկիչը, հեռախոսը և համացանցային սարքավորումը. դա iPhone-նն էր։

Այս տարիների ընթացքում առաջին iPhone-ը վերածվել է երբեմնի նորաձև սարքի վինտաժային տարբերակի, հայտնվել է App Store, «ծնվել» են iPad-ը և iPad mini-ին։ Սակայն iPhone-ը ներկայացնում է բոլոր առումներով իդեալական սարք, իսկ Apple-ի շնորհանդեսներին սպասում են անհամբերությամբ։

Այսքան տարի անց, կարելի է վերանայել շատ բան և սեփական գնահատականները տալ Սթիվ Ջոբսի այս կամ այն արտադրանքին, բայց որ iPhone-ը փոխել է բջջային սարքերի աշխարհը անհերքելի փաստ է: