Բավ է պառակտվել
03-04-2014 14:33

Հայերն ու թուրքերը դեսպանատան մոտ՝ ակցիայի շրջանակներում

Սիդնեյի հայ համայնքը Թուրքիայի հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել, իսկ Ավստրալիայում ապրող թուրքերն էլ շղթա են կազմել՝ շրջափակելով դեսպանատան շենքը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Avrupa Gazete թերթը, հայերը փողոց են դուրս եկել՝ բողոքելու Սիրիայում հայերի հանդեպ կիրառվող բռնությունների դեմ։ Նրանք պնդել են, որ Թուրքիան օգնում է Սիրիայի տարածքում գտնվող «Ալ Կաիդայի» զինյալներին։ Թուրքերը, տեղեկանալով սպասվող ցույցի մասին, հավաքվել դեսպանատան մոտ, որպեսզի այն պաշտպանեն հնարավոր ՛՛հարձակումներից՛՛։ Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներն ու Կիպրոսի ազգակիցները։ Հայերը «Թուրքիա, դուրս արի Քեսաբից» գրությամբ պաստառ են պարզել, իսկ հայ հոգևորականի ելույթի ընթացքում թուրքերն սկսել են թափահարել թուրքական դրոշները։
 Սիդնեյում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սեյդա Հանբայ Արջան շնորհակալություն է հայտնել հավաքված թուրքերից։