Բավ է պառակտվել
24-04-2014 11:19

Հայ հակերները թուրքական կայքերում Հայոց ցեղասպանության մասին գրություններ են թողել

Հայ հաքերները Հայոց ցեղասպանության օրվա մասին թուրք հասարակությանը հիշեցրել են թուրքական կայքերից:

Ապրիլի 24-ի հետ կապված սպասվող կիբեր-հարձակումները սկսվել են 23-ի գիշերվանից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հայկական Կիբեր բանակ և ASALA հաքերային խմբերը մի շարք թուրքական կայքերում «Recognize The Armenian Genocide 1915» գրությունն ու SOAD ռոք խմբի Ցեղասպանության մասին երգն են տեղադրել:Հաքերային հարձակման ենթարկված կայքերում Թուրքիայի կառավարությանը պատկանողները (.gov.tr) ևս կան:

Նշենք, որ երեկ գիշերվա դրությամբ դեռ թուրքական և ադրբեջանական հաքերների ակտիվություն չէր դիտվում։