Բավ է պառակտվել
29-04-2014 15:22

Skype-ի խմբակային տեսազանգերը այժմ անվճար են դարձել

Skype-ի հեղինակների թիմը հայտարարել է, որ այսօրվանից բազմաթիվ օգտատերերի խնդրանքներով Windows-ի, Xbox-ի և Mac-ի համար Skype-ի խմբակային տեսազանգերը ամբողջովին անվճար կլինեն: Հիշեցնենք, որ նախկինում այս ծառայությունից օգտվելու համար պահանջվում էր վճարովի փրեմիում աքաունթ: 
Միևնույն ժամանակ ընկերությունը զգուշացնում է խմբակային տեսակապի տևողության սահմանափակման մասին այն դեպքում, եթե կապի մեջ գտնվող զրուցակիցների թիվը հինգից ավելին է. նմանատիպ դեպքերում նրանք կարող են շփվել ամսեկան 100 ժամ, օրեկան 10 ժամ և 4 ժամից ոչ ավելին յուրաքանչյուր առանձին տեսազանգի դեպքում: Այսպիսով, ընկերությունը մտադիր է մրցակցել նմանատիպ այլ ծառայությունների հետ, ներառյալ Google Hangouts-ը, որն արդեն վաղուց է տրամադրում անվճար տեսահաղորդակցությունը: