Բավ է պառակտվել
23-12-2015 10:31

«Anonymous»-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային

Ցանցահենների միջազգային Anonymous խմբավորումը Թուրքիային մեղադրել է ԴԱԻՇ-ին սատարելու համար ու քիբերպատերազմ է հայտարարել Անկարային: Վերջին շաբաթվա ընթացքում ցանցահենները Թուրքիայում շուրջ 40 հազար ինտերնետ-կայք են շարքից հանել:
«Թուրքիան օժանդակում է ԴԱԻՇ-ին, նավթ է գնում նրանից ու իր հիվանդանոցներում բուժում է գրոհայիններին»,- տեսաուղերձի մեջ հայտարարել է Anonymous-ի ներկայացուցիչներից մեկն ու շեշտել, որ անընդունելի է այն, որ Էրդողանը շարունակում է հովանավորել ահաբեկիչներին:
Թուրքիայի կողմից աջակցության շարունակման դեպքում ցանցահենները խոստացել են զանգվածային հարձակումներ կատարել համացանցի թուրքական ողջ հատվածի` մասնավորապես բանկերի ու կառավարության կայքերի վրա: «Թուրքիաʹ, անմիջապես դադարեցրոʹւ այս խելահեղությունը, քո ճակատագիրը քո իսկ ձեռքերում է»,- կոչ են արել ցանցահենները:
Anonymous-ն ստեղծվել է 2003թ.: Այն չունի ոչ առաջնորդ, ոչ էլ կառավարող մարմին: Ցանցահենները քիբերհարձակումներ են կատարում ու կայքեր ջարդում` ի նշան բողոքի: Առվել հաճախ նրանց գործունեության արդյունքում տուժում են կառավարական ու ուժային մարմինների կայքերը: