Բավ է պառակտվել
03-02-2016 16:06

Google-ը կզբաղվի ահաբեկչության հակաքարոզչությամբv

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է պիլոտային նախագիծ, որի շրջանակում վիրտուալ տիրույթում զբաղվելու է ահաբեկչության, ծայրահեղականության հակաքարոզչությամբ։ 
Ամեն անգամ, երբ օգտատերերը Google որոնողական համակարգում կփնտրեն ահաբեկչությանը, ծայրահեղականությանն առնչվող նյութեր, Google-ն ավտոմատ կերպով կբերի սխալ պատասխաններ` մասնավորապես հակաահաբեկչական կայքեր: 
«Մենք պետք է վերացնենք վատ տեղեկությունները` օգտատերերին հնարավորություն տալով գտնել դրական լուրեր։ Երբ մարդը հայտնվում է վիրտուալ տիրույթում, նա պետք է գտնի այնպիսի նյութեր, որոնք հույս են տալիս, այլ ոչ թե` վնասում»,-մեջբերում է աղբյուրը Google-ի ավագ մենեջեր Էնթոնի Հաուսին: 
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության պիլոտային նախագիծը միտված է նվազագույնի հասցնել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ նաև «Իսլամական պետության» համացանցային ակտիվությունը։