Բավ է պառակտվել
02-08-2016 11:41

Google-ը հոլովակների միջոցով ծայրահեղականության քարոզի դեմ կպայքարի

Alphabet Inc. ընկերությունը, որին պատկանում է Google-ը, Facebook-ի և Twitter-ի հետ համատեղ նախագիծ է թողարկել, որն ուղղված է ընդդեմ ծայրահեղականության քարոզի: 

Գիտափորձի շրջանակներում իրենց գրառումներում կամ որոնողական հարցերում «շարիաթ» և «մոջահեդ» բառերն օգտագործող օգտատերերին ցուցադրվելու են ջիհադիզմը քննադատող հատուկ անիմացիոն հոլովակներ:

Ստեղծվել է նման մի քանի տեսանյութ, մասնավորապես հոլովականերից մեկում հերոսը կանգնած է ԻՊ դրոշով՝ զենքը ձեռքին և հայտարարում է. «Թող ձեզ չշփոթեցնի այն, որ ծայրահեղականները խոսում են նոր աշխարհից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Դուք կարիք չունեք ընտրելու»:

Հոլովակները կհայտնվեն Facebook-ի նորություններում: Ինտերնետ-հսկաները մտադիր են պարզել, թե հատկապես որ տեսանյութն արդյունավետ կլինի արմատականության քարոզի դեմ պայքարում: Դա կորոշվի դիտումների քանակով և մեկնաբանությունների բնույթով: Դրանից հետո հաղթող հոլովակը կսկսեն ավելի ակտիվ տարածել սոցցանցում: