Բավ է պառակտվել
11-04-2017 13:31

«Google»-ը գործարկել է նորությունների իսկության ստուգման ֆունկցիան

«Google-ը նորությունների ագրեգատորում գործարկել է փաստերի ճշգրտման ֆունկցիան, որը ստուգելու է ներկայացված տեղեկատվության իսկությունը: «Fact Check» հատուկ նշումը արտացոլվելու է ինչպես «Google News»-ի ամբողջական այնպես էլ բջջային տարբերակում: Այս նորարարության շնորհիվ մասնագետները ցանկանում են օգտատերերին առավելապես ճշգրիտ տեղեկություններ մատուցել:
Ընկերությունը «fact checking »–ն ինքնուրույն չի իրականացնելու: Նրա փոխարեն դա կանեն հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ հունվարին «Facebook» սոցցանցը գործարկեց ոչ հավաստի տեղեկատվության դեմ պայքարին ուղղված մասշտաբային նախագիծը: