Բավ է պառակտվել
21-09-2016 12:06

Google-ը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը

Այսօր Հայաստանի երրորդ անկախության 25-րդ տարեդարձն է: Այս կապակցությամբ Google որոնողական համակարգի գլխավոր էջում (հայկական տիրույթում) Հայաստանի անկախությանը նվիրված լոգոտիպ է հայտնվել։

Այսկերպ Google-ը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը՝ նաև կից գրառմամբ. «Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»:

Պատկերում հայկական եռագույնն է և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: