Բավ է պառակտվել
29-10-2015 11:21

Google-ն օդ կուղարկի 300 ստրատոստատ՝ հեռավոր շրջաններին ինտերնետ մատակարարելու համար

Google ընկերությունը մթնոլորտ կուղարկի հելիումով լցված մոտ 300 օդապարիկ, որոնց օգնությամբ բարձորակ ինտերնետ կապ կապահովվի Երկիր մոլորակի հեռավոր եւ դժվարհամատչելի շրջաններում։ Ընկերությունը հույս ունի, որ արդեն եկող տարի կարող է ստրատոստատներից կազմված գլոբալ ցանց գործարկել, ինչը թույլ կտա անխափան կապ ապահովել ողջ աշխարհում: Google-ն առաջին հերթին ցանկանում է համացանցը հասանելի դարձնել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 մլն բնակչություն ունեցող այդ երկրում համացանցը հասանելի է միայն 42 մլն օգտատերերի։ Հետագայում ակնկալվում է, որ սարքավորումները փորձարկումներ կանցնեն Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում։