Բավ է պառակտվել
21-04-2014 13:13

Google- ը որոշել է տեսախցիկով զինված կոնտակտային լինզաներ արտադրել

Ամենայն հավանականությամբ Google ընկերությունը մտադիր է արտադրել տեսախցիկով զինված կոնտակտային լինզաներ, որոնք կարող են օգնել կույրերին փողոց անցնել կամ լուսանկարել հայացքի միջոցով: Ինչպես հայտնի է դարձել, Google ընկերությունը մսկերեսում տեղադրված միկրոտեսախցիկներով և ընկալող-հաղորդող սարքերով զինվախ լինզաների արտոնագիր է տեղադրել: Հեղինակների գաղափարին համաձայն, այդ էլեկտրոնիկան պետք է վերահսկվի աչքերը թարթելու միջոցով:

Այդ ամենը թույլ կտա պատկերներ ստանալ առանց որևէ գործողություններ կատարելու, ինչպես նաև կօգնի կույրերին կողմնորոշվել իրենց համար խոչընդոտներով լի աշխարհում: Ըստ երևույթին, այդ արտոնագիրը իր մեջ է միավորել Google Glass-ի գաղափարները և արցունքների ընկալող-հաղորդող սարքերով լինզաները: Patent Bolt-ի կողմից հրապարակած արտոնագրի համաձայն, Google-ի կոնտակտային լինզաներում տեղադրված կլինեն լույսըմ գույները, դեմքերը, շարժումները կամ նույնիսկ որոշակի օբյեկտներ ճանաչող ընկալող-հաղորդող սարքերը, որոնք տեսադաշտին չխանգարելու համար տեղադրված են բիբերից քիչ այն կողմ: Հետաքրքրիր է, որ Google-ը գրանցել է այս արտոնագիրը դեռևս 2012 թվականին, սակայն այն հրապարակվել է միայն այժմ: