Բավ է պառակտվել
24-12-2015 12:03

Google-ը իր շահերի լոբբինգի համար վճարում է ԱՄՆ կոնգրեսականներին

The Guardian- ը ուշադրություն է հրավիրել երկու տարբեր կազմակերպությունների երկու զեկույցների վրա, որում ուսումնասիրում է Google- ի վարած քաղաքականության ազդեցությունը ԱՄՆ ամենաբարձր մակարդակներում ընդունվող որոշումներում: Ընկերության շահերը ներկայացնում են ԱՄՆ Կոնգրեսի առնվազն 162 անդամներ, ովքեր որոնողական հսկայից ստանում են բազմաբնույթ գումարներ սկսած $ 1000 - ից մինչև $ 10,000: Ներկայացուցիչների պալատի անդամների և սենատորների ցանկը կոնկրետ գումարների նշումով ներկայացրել է Center for Responsive Politics կազմակերպությունը: Ինչպես պարզվեց, ի լրումն օրենսդիրների` Google- ի միջնորդավորված ազդեցության տակ է գտնվում նաև Սպիտակ տունը, իսկ լրացուցիչ հարմարավետության համար, ԱՄՆ նախագահի նստավայրի գլխավոր տեխնիկական ղեկավարը հանդիսանում է Google- ի նախկին թոփ-մենեջերը և Google X –ի ղեկավար Մեգան Սմիթը (Megan Smith): Այժմ Google- ի հիմնական հետաքրքրությունը կայանում է ամերիկյան սենատորների ազդեցությունը եվրոպական հակամենաշնորհային կարգավորիչների հետաքննության վրա, որը սպառնում է որոնողական հսկային $ 6 մլրդ տուգանքով: Public Citizen կազմակերպության զեկույցում հստակորեն նշվում է, որ 2014 թ.-ին որոնողական հսկան հօգուտ լոբբիստների վճարել է $ 18.2 մլն դոլար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Google- ը «…հանգիստ տեմպերով դառնում է ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպություններինց մեկը», և եթե հասարակությունը երբևէ որոշի, որ ընկերությունը չափազանց տարվել է , ապա կայքի կողմից միջամտության դադարեցումը մարդկանց կյանքում շատ դժվար կլինի: Հատկանշական է, որ Microsoft ընկերությունը 2000թ սկզբին հակամենաշնորհային վարույթի ժամանակ նույնպես փորձել է գործել լոբբիստների միջոցով, սակայն Բիլ Գեյթսի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, և բոլոր որոշումները կայացվել են առանց ընկերության մասնակցության: Google- ը այս իմաստով շատ ավելի հաջողակ է, և ըստ Public Citizen-ի տնօրեն Թեյլոր Լինքոլնի (Taylor Lincoln), որոնման հսկան կարող է իրեն թույլ տալ, ի պատասխան հանրության անհանգստության պարզապես պատասխանել «Վստահեք մեզ», քանի որ մենք «ճիշտ բաներ» ենք անում: Կրակի վրա յուղ են ավելացրել երկու համգամանք: 2008 թ.-ին, նախագահական ընտրությունների ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ այցելել է Google գրասենյակ Սիլիկոնային հովտում, որտեղ դրական է արտահայտվել ընկերության հասցեին: Ի պատասխան, Էրիկ Շմիդտը աջակցություն է ցուցաբերել Օբամայի նախընտրական քարողչությանը, քանի որ «... նախագահ Օբաման, հուզեց ինձ, երբ խոսեց, աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու մասին: Նրա գերակայություններն են` ուշադրությունը միջին դասի նկատմամբ, կրթության որակի բարելավումը, գիտության զարգացումը: Նա ցանկանում է կրկնապատկել հետազոտությունների բյուջեն: Այս բոլոր կարևոր հանգամանքները ամբողջությամբ անտեսվել են Բուշի վարչակազմի և Օբամայի հակառակորդների կողմից»: Որպես հետևանք, երբ 2012 ԱՄՆ դաշնային առևտրի հանձնաժողովը հետաքննություն սկսեց Google- ի դեմ առ այն, որ ընկերությունը շահարկում որոնման արդյունքները սեփական շահերի համար, որոշ ժամանակ անց ամեն ինչ ինքն իրեն հանդարտվեց, և հարցն այլևս պաշտոնական մակարդակի վրա ոչ ոք չհիշեց: Այնպես որ, Google- ի բիզնեսի հիմնական սպառնալիքը հիմա Եվրոպական Միության հակամենաշնորհային մարմինների ուսումնասիրումներն են, որի արդյունքում որոնման հսկայի բիզնեսը կարող է մասնատվել մի քանի առանձին ընկերությունների: