Բավ է պառակտվել
04-12-2014 10:05

Google-ը ծառայություններ կթողարկի երեխաների համար

Google ընկերությունը նախատեսում է իր առավել հայտնի ծառայությունների հատուկ տարբերակներ թողարկել, որոնք կհամապատասխանեն մինչև 12 տարեկան երեխաների համար նախատեսված նորմերին: Այս մասին գրում է «USA today»-ը՝ վկայակոչելով ընկերության փոխնախագահի խոսքը: Ընկերությունը շուտով կստեղծի օնլայն որոնողական համակարգի, YouTube տեսահոսթինգի մանկական տարբերակները: Ընկերությունում հրաժարվել են հստակ ժամկետներ նշել, սակայն նշել են, որ այս պահին աշխատանքներն ընթանում են: «Մենք ցանկանում ենք ծնողներին ապահովել անհրաժեշտ գործիքներով, որպեսզի վերահսկողություն սահմանեն մեր արտադրանքից երեխաների օգտվելու վրա»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Google-ի օգտատեր լինելու համար պետք է հաստատել, որ անձը 13 տարեկանից մեծ է, սակայն փաստացի երեխաները սկսում են այդ ծառայություններից օգտվել ավելի վաղ տարիքում թե տանը, թե դպրոցում: Նշվում է, որ ընկերության այս որոշումը կարող է հանդիպել երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների դիմադրությանը, քանի որ Google-ի եկամտի աղբյուրը գովազդն է ու դեռ հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն է իրականացնելու ընկերությունը մանկական տարբերակների համար: