Բավ է պառակտվել
16-04-2014 20:35

Google-ը փոփոխություններ է կատարելու ծառայությունների պայմաններում

Գալիք շաբաթվա սկզբին Google ընկերությունը վերափոխել է սեփական ծառայությունների աշխատանքային պայմանները (terms of service): Այսուհետ Google-ի օգտատերերը պետք է տեղյակ լինեն, որ բովանդակության վերլուծությամբ զբաղվում է ավտոմատ համակարգը,ներառյալ էլեկտրոնային նամակները, առանձնացված գովազդ ստեղծելու նպատակով: Այդ վերլուծությունը կատարվում է հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև նրանց ստացման և պահպանման միջոցով: Ծառայության օգտագործման պայմանները ուժի մեջ են մտել երկուշաբթվանից: Google-ի ներկայացուցիչների կարծիքով, այս պայմանները կօգնեն օգտատերերին ավելի հստակ ընկալել ընկերության ծառայությունների աշխատանքի սկզբունքները, որոնք ընկերությունը ցանկանում է դարձնել ավելի պարզ և հասկանալի: Միևնույն ժամանակ միշտ չէ, որ իրավաբանները վերջիններս հասկանալի և նույնիսկ օրինական են համարում: Էլեկտրոնային փոստի ստուգմանը նրանք առանձնապես բացասաբար են վերաբերվում, սակայն Google-ը այդ անվանում է ընդամենը հաղորդագրությունները ուղարկելու ընթացքի մի մաս:

Քանի որ Google-ի եկամուտների մի մասը կազմում է գովազդը, ընկերությունը անընդհատ վերջինիս կատարելագործման միջոցներ է փնտրում, և օգտատերերի տվյալները այստեղ վերջին տեղը չեն գրավում: Այդ ստեղծագործական փնտրտուքի բացասական կողմը անվերջ դատական հայցերն են: Միայն նախորդ ամսվա ընթացքում դատարանը հրաժարվել է միավորել անձնական նամակագրության խախտման մասին հայցերը: Դեռ ավելին. դատավորներից մեկը բնութագրել է Google-ի փորձը որպես "առնվազն կասկածելի, իսկ առավելագույնս՝ գիտակացաբար մոլորության մեջ գցող":