Բավ է պառակտվել
10-03-2016 11:41

Google–ը թողարկել է Android-ի նոր տարբերակ

Google ընկերությունը մշակողներին ներբեռնման համար հասանելի է դարձրել իր նոր բջջային օպերացիոն համակարգի՝ Android N-ի առաջին տարբերակը։ 

Նորույթում առկա է բարելավված էներգախնայող Doze ռեժիմը, ստացված հաղորդագրություններին արագ պատասխանելու հնարավորությամբ ծանուցումների փոփոխված պանել և մեկ էկրանում երկու հավելվածի գործարկման հնարավորություն։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ վերջնական տարբերակը կթողարկվի Android Nutella բրենդի ներքո։

Մինչ օրս, ներկայիս  բջջային օպերացիոն համակարգի հանրային տարբերակը Android Marshmallow-ն է, որը նախկինում հայտնի էր որպես Android M.