09-02-2017 16:39

Google-ը թողարկում է Google Play և Android Pay օպերացիոն համակարգերով Android Wear 2.0

I/O 2016 ծրագրավորողներին նվիրված կոնֆեռանսին արված ծանուցումից հետո մեկ տարի անց Google ընկերությունը թողարկել է Android Wear օպերացիոն համակարգի երկար սպասված թարմացումը: Դա տվյալ օպերացիոն համակարգի համար խոշորագույն թարմացում է, որն իր մեջ բազմաթիվ առանցքային փոփոխություններ է ներառում: Գլխավոր նորամուծություններից մեկը հավելվածների աջակցությունն ու Google Play խանութն է, այնպես որ Android Wear 2.0 բազայով ժամացույցները կկարողանան շատ ավելի շատ առաջադրանքներ կատարել՝ առանց սմարթֆոնին միանալու:


Android Wear 2.0-ի մյուս կարևոր նորամուծությունը՝ տարբեր հավելվածների վիջեթների միջոցով սեփական ցանկությամբ թվատախտակը կարգավորելու հնարավորությունն է:
Դա կարող են լինել տարբեր օրացույցեր, արտարժույթների փոխարժեքներին հետևելու հավելվածներ, Uber, նախընտրած կոնտակտների արագ հասանելիություն և այլն: Բացի այդ, այժմ ժամի վրա կարելի է ավելացնել երկրորդ թվատախտակ/էկրանը: Էկրանների փոփոխությունը իրականացվում է սվայփի միջոցով:


Android Wear 2.0-ի սմարթ- ժամացույցը հագեցված է բջջային մոդուլով, այն կարող է աշխատել սմարթֆոնից լրիվ անկախ՝ հնարավորություն տալով ինֆորմացիա փնտրել Ինտերնետում, պատասխանել զանգերին, ստուգել էլեկտրոնային փոսոտը և այլն:
Ի դեպ, մուտքագրելու նոր մեթոդի շնորհիվ հաղորդագրություններին պատասխանելը ևս ավելի դյուրին է դարձել: Ի հայտ են եկել վիրտուալ ստեղնաշարի աջակցություն և ձեռքով մուտքագրելու հնարավորություն, որը թույլ է տալիս ժամացուցի էկրանին տարատեսակ սմայլիկներ նկարել և ուղարկել:


Android Wear 2.0-ի այլ նորամուծությունների շարքում արժե հիշատակել նաև Google Assistant ձայնանին օգնականի հավելվածը, որն ունի խոսքը ճանաչելու արագեցված ֆունկցիա և Android Pay վճարային համակարգի միջոցով գնումների վճարման հնարավորություն:
Android Wear 2.0 բազայի վրա հիմնված առաջին սարքավորումները LG ընկերության Watch Sport և Watch Style ժամերն են, որոնք ստեղծվել են Google-ի հետ համագործակցության արդյունքում:


Մոտակա շաբաթների ընթացքում ծրագրային թարմացումներ կստանան հետևյալ մոդելների սեփականատերերը՝
ASUS ZenWatch 2,
ASUS ZenWatch 3,
Casio Smart Outdoor Watch,
Casio PRO TREK Smart,
Fossil Q Founder,
Fossil Q Marshal,
Fossil Q Wander,
Huawei Watch,
LG G Watch R,
LG Watch Urbane,
LG Watch Urbane 2nd Edition LTE,
Michael Kors Access Smartwatches,
Երկրորդ սերնդի Moto 360,
Moto 360 for Women,
Moto 360 Sport,
New Balance RunIQ,
Nixon Mission,
Polar M600,
Tag Heuer Connected.