Բավ է պառակտվել
23-03-2014 13:24

Google Project Tango –ն թեստավորվել է իրական պայմաններում (տեսանյութ)

Google-ը երբեք չի բողոքել ամենատարբեր տեսակի սարքեր ստեղծելու համար յուրօրինակ գաղափարների սակավությունից: Նրանցից շատերը յուրօրինակ բնույթ են կրում:
Վերջին այսպիսի հայտնաբերությունը՝ Project Tango-ն, իրենից հատուկ տեսախցիկներով խելախոս է ներկայացնում, որը օժտված է 3D մոդելների կառուցման հնարավորությամբ: Վերջիններս կարելի է օգտագործել 3D քարտերի ստեղծման համար նախատեսված տվյալները:
Ծրագրավորողները արդեն սկսել են ստանալ առաջին խելախոսները. գիտնականները, իրենց հերթին, արդեն հետաքրքրաշարժ տեղեկություններ են հրապարակել խելախոսի մեջ գտնվող խցիկների և սենսորների մասին, ինչպես նաև թեստավորել են այն իրական պայմաններում:
Նրանց խոսքով, Project Tango-ն պարունակում է ստանդարտ 4 մեգապիքսել չափսի հետին հատվածի տեսախցիկ, քառակուսի (180 աստիճան) "Fish eye" տեսակի տեսախցիկ, միջավայրի խորության չափման համար նախատեսված տեսախցիկ, որը կարող է 320x180@5 հց ձևաչափի տեսանյութ տեսագրել, 120 աստիճան դիտման անկյունով ֆրոնտալ տեսախցիկ:
Բոլոր տեսախցիկները աշխատում են միաժամանակ, ինչի շնորհիվ ստեղծվում է ցանկացած տեսագրվող տարածքի եռաչափ տարբերակը:
Այս պահին Google-ը ակտիվորեն ստեղծում է տարբեր տարածքների քարտեզներ, որոնք կապված են լինելու Google Maps ծառայության հետ:
Այսպիսի խելախոսի շնորհիվ միլիոնավոր մարդիկ կարող են իրենց ներդրումը կատարել աշխարհում ամենամանրակրկիտ քարտեզի ստեղծման գործում:
Project Tango-ի տեսախցիկների ոչ այնքան հայտնի հնարավորություններից մեկը ինֆրակարմիր տեսակի տեսագրությունն է, որի շնորհիվ կարելի է տեսագրություններ կատարել նույնիսկ կատարյալ խավարի պայմաններում:


Մոտ ժամանակներս Google-ը կարող է սկսել ծրագրավորողներին ուղարկել սարքի երկրորդ տարբերակը, որը արդեն գոյություն ունեցող խելախոսի կատարելագործված տեսակն է: Հավանաբար, հենց խելախոսների երկրորդ սերունդը կհայտնվի խանութներում և մատչելի կդառնա ցանկացողների համար