Բավ է պառակտվել
13-02-2015 14:10

Google-ը փետրվարի 16-ից կփակի իր Gtalk ծառայությունը

Ուղիղ մեկ շաբաթ անց Google-ը կփոխարինի Gtalk բարոյապես հնացած հաղորդակցման ծրագիրը ժամանակակից Hangouts-ով՝ ամբողջովին փակելով առաջին ծառայությունը: Ոչ մի անակնալ այս տեսակետից լինել չի կարող: Պաշտոնապես Gtalk-ը արդեն տևական ժամանակ անհասանելի է ներբեռման համար: Այսօր առավել պահանջված Gtalk ծրագրի տարբերակը (կամ ավելի հստակ "Google Talk, Labs edition") թողարկվել է դեռևս 2009 թվականին: Google-ը Hangouts-ին անցնելը համարում է միակ ճիշտ տարբերակը Gtalk-ը փակելու դեպքում: Սակայն վերլուծաբանները համոզված են, որ Gtalk-ի օգտատերերից շատերը չեն օգտվելու Hangouts-ից: Ծրագրային ապահովման տվյալ փաեթը թույլ է տալիս ոչ միայն փոխանակվել հաղորդագրություններով և SMS-ով, այլ նաև կատարել լսա- և տեսազանգեր, կազմակերպել խմբակային չաթեր, փոխանակվել լուսանկարներով և այլն: Hangouts-իի ակնհայտ բազում գործառույթների հետ մեկտեղ թողարկել է SMS/MMS փոխանակման համար նախատեսված Messenger ծրագիրը: