Բավ է պառակտվել
21-09-2015 09:23

Google-ի դուդլը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան

Google որոնողական համակարգի կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանից օգտատերերը։ 
Դուդլը նվիրված է Հայաստանի անկախության օրվան՝ սեպտեմբերի 21-ին։ Այն իրենից ներկայացնում է Հայաստանի եռագույնը՝ Արարատ լեռան ֆոնին։
Դուդլի վրա սեղմելով՝ կտեսնեք « Հայաստանի Հանրապետության անկախության օր» որոնման արդյունքները։