Բավ է պառակտվել
05-04-2014 02:14

Google-ը որոշել է դառնալ բջջային կապի օպերատոր

IT -հսկա Google-ը, որը 2012 թվականին մրցակցության մեջ է մտել ԱՄՆ-ի Ինտերնետ պրովայդերների և կաբելային օպերատորների հետ, այժմ պատրաստվում է մրցել նաև բջջային կապի օպերատորների հետ: Ընկերության այդ մտադրության մասին հայտնի է դարձել The Information պարբերականին: Աղբյուրը չի մանրամասնում ստացած տեղեկությունները, սակայն հայտնի է, որ Google-ը մտադրված է իր բջջային ծառայությունները մատուցել վիրտուալ օպերատորի միջոցով:
Այդ նշանակում է, որ ընկերությունը վարձելու է արդեն իսկ գոյություն ունեցող օպերատորների տարողությունները, օրինակ՝ Verizon-ի կամ AT&ի: Ենթադրվում է, որ Google-ը կսկսի բջջային օպերատորների շուկայում իր էքսպանսիան այն քաղաքներից, որոնց արդեն ապահովում է Google Fiber Ինտերնետով՝ Կանզաս Սիթիից (Միսսուրի նահանգում) և Պրովոյից (Յութա նահանգում): Շուտով նախատեսվում է նաև ցանց հաստատել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում: Բացառված չէ, որ Google-ը միայն մասամբ կօգտվի արդեն գոյություն ունեցող օպերատորների հզորություններից՝ վերջիններս օգտագործելով որպես հիմք Wi-Fi կապի ցանցի տվյալների փոխանցման կետերի համար, որոնք միացված են Google Fiber ցանցին: