Բավ է պառակտվել
09-07-2016 09:54

Google–ը դատական հայց է ներկայացրել Nokia–ի և Microsoft–ի դեմ

Google ընկերությունը Եվրամիության հակամենաշնորհային մարմիններ դատական հայց է ներկայացրել Nokia–ի և Microsoft–ի դեմ:

Դատական հայցի առիթ է դարձել գործարքը, որը Microsoft–ն ու Nokia–ն կնքել էին կանադական Mosaid Technologies ընկերության հետ, որի արդյունքում Mosaid–ը ստացել էր դաշինքի 200 արտոնագրերի եւ արտոնագրային դիմումների իրավունքը։

Կանադական ընկերությունը չի զբաղվում ծրագրերի մշակմամբ, նրա գործունեության ոլորտը արտոնագրերի վաճառքն է եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը։ Այդ պատճառով Mosaid–ն անվանվել է Google–ի «արտոնագրային տրոլ»։ Google–ը մտահոգվում է, որ Mosaid–ը Android սարքավորումերի արտադրության հայտ կներկայացնի։ Դա կարող է ազդել հեռախոսների գնի վրա եւ հանգեցնել նրան, որ օգտատերերը կհրաժարվեն Android–ից՝ հօգուտ Windows Phone–ի։

Microsoft –ի ներկայացուցիչները հայտնել են, որ Google–ը նույնպես պահում է «կարեւոր» արտոնագրերի իրավունքը եւ, իրենց խոսքով, վերահսկում է շուկայի եւ գովազդի 95 տոկոսը։