Բավ է պառակտվել
24-04-2015 10:26

Google ընկերությունը .am տիրույթում տեղադրել է սև ժապավեն

Google ընկերությունն այսօր իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել է սև ժապավեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Սակայն սև ժապավենը տեղադրվել է միայն .am տիրույթում:

Նշենք, որ Change.org կայքում բացվել էր խնդրագիր, որն ուղղված էր ամերիկյան Google ընկերությանը՝ խնդրելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Google Doodle-ը փոխել Ցեղասպանության մասին պատկերով: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրել է. «Գուգլը տեղադրեց սև ժապավեն՝ Եղեռնի զոհերի հիշատակին։ Չնայած, որ խուսափել են «Ցեղասպանություն» բառը կիրառելուց, բայց աննախադեպ է Գուգլի կողմից։ Պատկերը միայն Google.am վրա է։ Կապ չունի, թե որտեղից եք մտնում, բայց պետք am-ից մտնեք»։