Բավ է պառակտվել
09-09-2015 22:04

Google-ը պատրաստվում է թարմ սննդի առաքմամբ զբաղվել

Google ընկերությունը մինչև տարվա վերջ կսկսի թարմ սնունդ մատակարարել ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում՝ Amazon-ի և Instacart ստարտափի հետ մրցակցության շրջանակում: 
Սննդի առաքման ծառայությունը կգործարկվի Սան Ֆրանցիսկոյում, իսկ ավելի ուշ կփորձարկվի ևս մեկ ամերիկյան քաղաքում, հայտնել է Google Express-ի գլխավոր տնօրեն Բրայն Էլիոթը: 
Ավելի վաղ Google-ի այդ ստորաբաժանումն արդեն զբաղվել է մի շարք ապրանքների, այդ թվում՝ երկար պահվող մթերքի առաքմամբ։ 
Ավելի վաղ Google-ը հայտարարել է սննդամթերքի լուսանկարով կալորիաների հաշվարկի համար նախատեսված տեխնոլոգիայի ստեղծման մասին, ինչպես նաև ներկայացրել է փոքրիկ սենսորներ, որոնք հետևում են արյան մեջ շաքարի մակարդակին։