Բավ է պառակտվել
13-10-2013 18:50

Google-ը օգտագործելու է օգտատերերի լուսանկարներն ու անունները

Google ինտերնետ-ընկերությունը պատրաստվում է գովազդում օգտագործել օգտատերերի անուններն ու լուսանկարները: Բոլոր նորությունները, որոնք վերաբերում են ծառայություններին, կթողարկվեն նոյեմբերի 11-ից:

Գովազդում հայտնվելու են նաեւ վարկանիշեր, արձագանքներ եւ մեկնաբանություններ, որոնք թողնելու են Google+, YouTube-ի եւ ընկերության այլ ծառայությունների օգտատերերը, գրում է news.am-ը` հղում անելով «Ռոսիյսկայա գազետա»-ին:

Գովազդում չեն արտացոլվելու 18 տարեկանից ցածր օգտատերերի տվյալները: