Բավ է պառակտվել
07-04-2018 13:54

Google Chrome-ը գաղտնի սքանավորում է ֆայլերը. լրատվամիջոցներ

Google ընկերության Chrome դիտարկիչը մշտապես սքանավորում է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներում եղած գրեթե բոլոր ֆայլերը: Նման եզրակացության է եկել կիբեռանվտանգության հարցերով մասնագետ Քելի Շորթրիջը, հայտնում է ամերիկյան Motherboard պորտալը:

Փորձագետի խոսքով՝ դիտարկիչը ստուգել է նրա համակարգչի բոլոր թղթապանակները, այդ թվում՝ «Փաստաթղթերը»:

Ինչպես գրում է Motherboard-ը, դրա համար պատասխանատու է Chrome-ի Cleanup Tool գործիքը, որն օգտագործում է ESET հակավիրուսային ընկերության տեխնոլոգիաները: Chrome-ը սքանավորում է համակարգիչը՝ վնասակար ծրագրեր փնտրելով, որոնք կարող են հարձակման ենթարկել դիտարկիչը: Եթե դիտարկիչը կասկածելի ծրագրեր է հայտնաբերում, այն խնդրահարույց ֆայլի մետատվյալներն ուղարկում է Google-ին: