Բավ է պառակտվել
22-09-2017 16:53

Գլոբալ աղետը սարերի հետևում չէ. Երկրաֆիզիկոսը նշել է մոլորակին սպառնացող անխուսափելի աղետի ժամկետը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաֆիզիկոս Դանիել Ռոթմանը (Daniel Rothman) մաթեմատիկական մոդելի միջոցով պարզել է, որ 21-րդ դարի վերջում Երկիր մոլորակի վրա կսկսվի նոր գլոբալ ոչնչացում:
Դա կկատարվի ածխաթթու գազի մարդածին բնույթի արտանետումների արդյունքում ածխածնի գլոբալ ցիկլում կատարվող փոփոխությունների արդյունքում:
Ռոթմանը վերլուծել է վերջին 450 միլիոն տարվա ընթացքում ածխածնի երկրաքիմիական ցիկլի փոփոխությունները, միևնույն ժամանակ ընդգրկելով հինգ գլոբալ ոչնչացում, որոնց պարագայում տեսակների ոչնչացման արագությունը շատ անգամներ գերազանցում էր սովորականին:
Նա պարզել է, որ կենսոլորտի ապակայունացումը կատարվում է ածխածնային ցիկլի «աղետալի սահմաններին» հասնելու պարագայում:
Հետազոտողը ստացել է բանաձև, որը օվկիանոսում անսահմանափակ ածխածնի ծավալի հարաբերական փոփոխությունը կապում է այդ փոփոխության արագության հետ: Նա ցույց է տվել, որ աղետը տեղի կունենա երկու պայմաններից մեկի պարագայում: Եթե ածխածինը դանդաղ է կուտակվում, ապա ոչնչացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դրա կուտակման տեմպերը կգերազանցեն էկոհամակարգերի հարմարվողականության տեմպերին: Արագ, կարճաժամկետ կուտակման պարագայում ճակատագրական դեր կխաղա ծավալի փոփոխության մեծությունը:
Գիտնականի խոսքերով, ջերմոցային գազերի մարդածին արտանետումների պատճառով տվյալ պահին իրագործվում է երկրորդ սցենարը: 2100 թվականին մոտ օվկիանոսներում կուտակված ածխածինը կհանգեցնի կենսոլորտի կայունության կորստի, ինչն էլ պատճառ կդառնա վեցերորդ զանգվածային ոչնչացման համար:
Կենդանիների և բույսերի վայրի տեսակների ոչնչացումը կարող է տևել մի քանի հազար տարի: