Բավ է պառակտվել
10-02-2015 12:10

Երկրաֆիզիկոսները պատմել են Երկրի եռաշերտ միջուկի մասին

Չինացի և ամերիկացի երկրաֆիզիկոսները հաղորդել են, որ Երկրի կենտրոնում գտնվում է ոչ թե կրկնաշերտ, այլ եռաշերտ միջուկ: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Nature Geoscience ամսագրում, որի կարճ նկարագրին կարելի է ծանոթանալ Ուրբան Շամպեյնում գտնվող Իլինոյսի համալսարանի կայքում: Ընդունված տեսակետի համաձայն՝ Երկրի կենտրոնում՝ շուրջ 2,9 կիլոմետր խորության վրա, գտնվում է երկաթյա-նիկելային միջուկ, որի շառավիղը կազմում է շուրջ 3,5 հազար կիլոմետր և կազմված է երկու շերտից: Արտաքին շերտը իրենից հեղուկ է ներկայացնում: Ըստ տվյալ վարկածի՝ վերջինիս հաստությունը հասնում է շուրջ 2,2 հազար կիլոմետրի: Ներքին միջուկը կարծր է: Այժմ գիտնականները համարում են, որ Երկրի այդ կարծր միջուկը բաղկացած է երկու մասից:

Միջուկի արտաքին մասը ունի նույն հատկանիշները, որոնք վերագրվում են «հին» միջուկին. վերջինիս մասնիկները ուղղված են Երկրի մագնասական դաշտի ուրվագծով՝ հուսիս-հարավ ուղղությամբ: Իր հերթին ներքին մասը պարունակում է արևելք-արևմուտք ուղղությամբ ուղղված մասնիկներ: Ինչպես նշում են գիտնականները, այդ կարող է նշանակել, որ տվյալմիջուկի ներսում գտնվում են ոչ թե երկաթյա-նիկելային նասնիկներ, այլ այլ կառուցվածքներ: Երկրաֆիզիկոսների կարծիքով՝ այդ վկայում է Երկրի արտասովոր ստեղծման մասին: Գիտնականները արել են այս եզրահանգումը՝ ուսումնասիրելով 1992 թվականից 2012 թվական ընկած ժամանակահատվածում արձանագրված սեյսմիկ ալիքների վիճակագրությունը: Նրանք ուսումնասիրել են ոչ միայն առաջնային առաջին ալիքները, այլ նաև հետցնցումները: Այդ ալիքները գոյանում են Երկրի ներսում առաջնային ալիքի կրկնվող արտացոլումների հետևանքով: