Բավ է պառակտվել
12-06-2015 10:55

Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոն լքում է պաշտոնը

Twitter ընկերության ղեկավար Դիկ Կոստոլոն հրաժարական է տվել։ Հուլիսի 1-ից նրա պաշտոնը ժամանակավոր կզբաղեցնի միկրոբլոգների ծառայության ստեղծողներից մեկը՝ տնօրենների խորհրդի ղեկավար Ջեք Դորսին:
Մինչդեռ Կոստոլոն, ով գլխավորում է Twitter-ը 2010-ից, կմնա տնօրենների խորհրդում։ Դորսին կզբաղեցնի այդ պաշտոնն այնքան ժամանակ, մինչև կընտրվի նոր տնօրենը։ 
Այդ հարցով պետք է զբաղվի հատուկ հանձնաժողով, որը թեկնածուներ կփնտրի ամբողջ աշխարհից՝ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։