Բավ է պառակտվել
19-03-2014 18:00

Օրվա գաջեթը՝ LifePrint խելախոսների համար նախատեսված տպիչը


LifePrint-ը հատուկ խելախոսների համար մշակված տպիչ է: Նրա օգնությամբ Դուք կարող եք կայծակնային արագությամբ արտատպել եւ տարածել սիրելի հեռախոսի օգնությամբ արված լուսանկարները:
Այդ կոկիկ, առանց լարերի մի կառուցվածք է, որն իր գործառույթներով չի զիջում «մեծ եղբայրներին»:


LifePrint տուփիկը չափազանց հարմար է ձեռքի մեջ պահելու համար եւ նախատեսված է մեկ վայրկյանում Ձեր խելախոսից լուսանկարներ արտատպելու համար: Համապատասխան հավելվածը տեղադրելով՝ Դուք ընտրում եք անհրաժեշտ լուսանկարը, այն արտատպելու հրահանգ եք տալիս, եւ մի քանի վայրկյան անց այն հայտնվում է ՝3х4 չափսի լուսանկարի տեսք ստանալով: