Բավ է պառակտվել
07-10-2016 13:18

Փորձարարական ֆիզիկոսները ժամանակի բյուրեղներ են ստեղծել

ԱՄՆ Մերիլենդի համալսարանի ֆիզիկոս Քրիս Մոնրոն ստեղծել է ժամանակի բյուրեղներ:

Նա իր գործընկերների հետ միասին ձևավորել է քվանտային համակարգ՝ իոննների օղակից։ Դրանց ստեղծած օղակը սառեցնելու դեպքում բյուրեղը կայուն վիճակ էր ձեռք բերում, քանի որ դրանում այլևս էներգետիկ պրոցեսներ չէին կատարվում։ Այսինքն բյուրեղում էներգիա չէր արտադրվում ու չէր սպառվում։ Ընդ որում բյուրեղում շարունակվում էին ցիկլային փոփոխությունները, ինչը, գիտնականների խոսքով հավերժ շարժման գոյութւյան վկայությունն է։

Գիտնականների կարծիքով ատոմները անընդհատ նոր վանդակ են ձևավորում, որը ունակ է վերադառնալ իր սկզբնական վիճակին, դրանով իսկ խախտելով ժամանակի համաչափությունը։ Ու եթե շարունակենք նվազեցնել ջերմաստիճանը՝ ապա տեղի կունենա ժամանակային համաչափության խախտում, ինչի հետևանքով էլ իոնային օղակը կպտտվի։

Մասնագետները նշում են, որ իրենց ստեղծած բյուրեղները կարելի է օգտագործել որպես հիշողության քվանտային կրիչներ։